A
A
ԱՐՈՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՋՈՂ ՉԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Մորելիա - Լինարես» մրցաշարում վաստակելով 7 միավոր Սվիդլերի հետ բաժանեց ընդամենը 4-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Լեւոնը անցկացրած 14 պարտիայից 12-ում ոչ-ոքի խաղաց, 1 հանդիպում ավարտեց հաղթանակով, եւս մեկում կրեց պարտություն:
8.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը մրցաշարում իր միակ պարտությունը կրեց Արոնյանից: Անակնկալ մատուցեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 7.5 միավորով Մորոզեւիչի հետ հանգրվանեց 2-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով եզրափակեց Պետեր Լեկոն: