ՀԱՅ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՓՈԽԱՐԻՆՈՂՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի պրեմիրեր լիգայի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, ինչպես նաեւ նրա խաղընկեր Ալեքսանդր Սեմիզյանը նախապատրաստական փուլում իրենց հիանալի էին դրսեւորել Կրասնոդարի «Կուբանի» կազմում եւ սպասվում էր, որ իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն պրեմիեր լիգայում: Սակայն, այս ֆուտբոլիստները մասնակցել են «Կուբեն» - «Լոկոմոտիվ» (0:1) փոխարինողների խաղին, իսկ ահա գլխավոր թիմերի մրցամարտին հետեւել են տրիբունաներից: Ի դեպ, Զեբելյանը, «Կուբանի» նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր եւ տարօրինակ է, որ դուրս է մնացել գլխավոր թիմից:
Պրեմիեր լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Խիմկիի» կազմում մասնակցել է «Կռիլյա Սովտովի» հետ մրցավեճին: Թեեւ, Բերեզովսկու թիմը պարտվել է 0:1 հաշվով, սակայն Ռոմանը լավ խաղ է ցուցադրել:
Հայաստանի հավաքականի հարձակվողները Արա եւ Արամ Հակոբյանները «Իլիչեւեցի» կազմում մասնակցել են Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում կայացած մրցավեճին, որում նրանց թիմը 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը ետնապահ «Ստալի» հետ:
Հայաստանի ազգային թիմի մեկ այլ հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքսի» կազմում 82-րդ րոպեին փոխարինման է մտել «Ուտրեխտի» հետ մրցավեճում, որում «Այաքսը» հաղթել է 4:1 հաշվով: