A
A
ՈՐՈՇՎԵՑԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ Հայաստանի գավաթի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը: Քանի որ գավաթի այս տարվա խաղարկությանը մասնակցում են 14 թիմեր, նախորդ խաղարխության եզրափակիչի մասնակիցներ «Փյունիկը» եւ «Միկան» իրենց ելույթները կսկսեն քառորդ եզրափակիչից: Իսկ ահա մյուս 12 թիմերը բաժանվեցին 6 զույգերի.
«Բանանց» - «Դինամո»
«Կիլիկիա» - «Բանանց-2»
«Շիրակ» - «Միկա-2»
«Գանձասար» - «Բենտոնիտ»
«Ուլիս» - «Արարատ-2»
«Արարատ» - «Փյունիկ-2»
«Փյունիկը» քառորդ եզրափակիչում կհանդիպի «Գանձասար» - «Բենտոնիտ» զույգի հաղթողի հետ, իսկ «Միկան» ուժերը կչափի «Շիրակ» - «Միկա-2» դիմակայությունում առավելության հասած թիմի հետ:
Գավաթի հանդիպումները կսկսվեն մարտի 21-ին: