Ֆրեզնոյից մի խումբ բժիշկներ են այցելել Արցախ (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում մեր քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ ամերիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում մեր երկրում բժշկական ծառայությունների մատուցման վրա: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ