Մենք կարող ենք վերստին կորցնել այն, ինչ ձեռք ենք բերել. Ն. Դիլբարյան (տեսանյութ)
Հայելի ակումբում այսօր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և լեզվաբան Նարինե Դիլբարյանը խոսել են «Փոխգործակցություն-2017»՝ ՀԱՊԿ լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, որն անցկացվելու է Հայաստանում: Ինչպես հայտնի է, նոյեմբերին սպասվում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև համանախագահների հայտարարությունները, որից հետո տարվա վերջում՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են: Ըստ Նարինե Դիլբարյանի՝ ՀԱՊԿ -ում շատ շուտով կտեսնենք նաև Ադրբեջանին, որքան էլ դա անհեթեթ և աբսուրդային թվա. «Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա Հայաստանի և Արցախի հարցում, ապա կարծում եմ, ոչ մի դրական խնդիր չի լուծվելու: Մենք կարող ենք վերստին կորցնել այն, ինչը որ շատ երկար ժամանակում ձեռք էինք բերել»: Մանրամասները՝ տեսանյութում