Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է 600 հակ անասնակեր

Պաշտոնական
index4

Հոկտեմբերի 7-ին, ժամը 23:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի դպրոցի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր: