«ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ՄԻԿԱՆ» ԱՐԴԵՆ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 21-ին մեկնարկելու է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2007թ. խաղարկությունը, որին մասնակցելու են 14 թիմեր: Նախորդ առաջնության եզրափակիչի մասնակիցներ «Փյունիկ»-ը եւ «Միկա»-ն պայքարի մեջ կմտնեն միանգամից քառորդ եզրափակիչից, իսկ ահա մյուս 12 թիմերը հաջորդ փուլի ուղեգրի համար կպայքարեն 1/8-րդ եզրափակիչում:
Փաստորեն «Փյունիկ»-ի եւ «Միկա»-ի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հնարավորություն կունենան մարտի 20-ից նախապատրաստվել Լեհաստանի հետ կայանալիք ընտրական մրցավեճին:
Գավաթի խաղարկությանը կմասնակցեն նաեւ «Արարատ»-ը, «Բանանց»-ը, «Ուլիս»-ը, «Շիրակ»-ը, «Գանձասար»-ը, «Կիլիկիա»-ն, «Բենտոնիտ»-ը, «Դինամո»-ն, ինչպես նաեւ բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների դուստր թիմեր «Փյունիկ-2»-ը, «Արարատ-2»-ը, «Բանանց-2»-ը, «Միկա-2»-ը:
1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 9-ին: