A
A
ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՄՐՑԱՎԵՃԸ ԱՅԼԵՎՍ ՎՏԱՆԳՎԱԾ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 28-ին կայանալի Լեհաստան Հայաստանի ֆուտբոլային հանդիպումը անպայման կկայանա: Մինչ այս խոսվում էր այն մասին, որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն կարող են որակազրկել Լեհաստանին, քանի որ երկրի կառավարությունը իրեն իրավունք վերապահել պաշտոնազրկել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Լիստկեւիչին: Երկարատեւ բանակցություններից հետո ՖԻՖԱ-ն ընդհանուր հայտարարի է եկել լեհերի հետ եւ որեւէ որակազրկում այս երկրին չի սպառնում: Այս մասին անձամբ հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը օրերս հանդիպել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինկսկու հետ եւ քննարկել տարբեր հարցեր: