«Եթե մեկը կարողանա ինձնից ավելին անել, կկանգնեմ կողքին» (տեսանյութ)
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն այսօր ներկայացրեց իր այն ծրագիրը, որով հոկտեմբերի 7-ին Կինեմատոգրաֆիստների միությունում կայանալիք միության համագումարում հանդես է գալու որպես նախագահի թեկնածու: Ծրագիրը վերնագրված է՝ «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը»: Հարություն Խաչատրյանը վստահ է, որ համագումարը եւ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ մթնոլորտում. «Եթե վաղը առաջ գա մի այնպիսի թեկնածու, որն ավելին կարող է անել, քան ես, կհանեմ իմ թեկնածությունը, կգնամ կողքին կկանգնեմ: Օրինակ, հիմա այստեղ նստած է իմ ընկերոջ որդին` շատ լավ ռեժիսոր Վահե Գեւորգյանցը, եթե իմանայի, որ նա այնքան կապեր ունի, որքան ես ու այնքան փորձ ունի, որքան ես…Կարծում եմ՝ կինեմատոգրաֆիստներին պետք է իմ փորձը` «Ոսկե ծիրան», կինոակադեմիայի հիմնադրում, դեբյուտային ստուդիա…»: Հիշեցնենք, Հարություն Խաչատրյանը վերջերս հրաժարվեց «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավարի պաշտոնից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ դառնալու ակնկալիքով։