Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 20-ից կսկսի նախապատրաստվել Լեհաստանի հետ մարտի 28-ին կայանալիք ընտրական մրցավեճին: Ինչպես արդեն հաղորդվել էր, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հաստաղիքի քաղցկեղի պատճառով չի կարողանա առաջիկայում մարզել հավաքականը: Առայժմ հայտնի չէ, թե ում գլխավորությամբ են հայ ֆուտբոլիստները նախապատրաստվելու լեհերի հետ մրցավեճին: Կարելի է ենթադրել, որ դա կլինի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, քանի որ հավաքականի անդամների մեծ մասը նրա գլխավորությամբ հանդես են գալիս «Փյունիկում»: Այժմ «Փյունիկը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

Ահա թե ովքեր են նախապատրաստվելու առաջիկա մրցավեճին.

Դարպասապահներ` Գեւորգ Կասպարով (Պաս, Իրան), Ռոման Բերեզովսկի (Խիմկի, Ռուսաստան),

Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան (Փյունիկ), Ռոբերտ Արզումանյան (Փյունիկ), Ալեքսանդր Թադեւոսյան (Բարխ, Իրան), Վալերի Ալեքսանյան (Փյունիկ), Եղիշե Մելիքյան (Բանանց), Կարեն Դոխոյան

Կիսապաշտպաններ Լեւոն Պաչաջյան (Փյունիկ), Ռաֆայել Նազարյան (Փյունիկ), Աղվան Մկրտչյան (Բարխ, Իրան), Արմեն Շահգելդյան (Միկա), Համլետ Մխիթարյան (Պաս, Իրան), Արթուր Մինասյան (Արարատ), Ռոմիկ Խաչատրյան (Ունիրյա, Ռումինիա), Սամվել Մելքոնյան (Բանանց), Արտավազդ Քարամյան (Պոլիտեխնիկա, Տիմիշոարա, Ռումինիա)

Հարձակվողներ Արման Քարամյան (Չախլաուլ, Ռումինիա), Արամ Հակոբյան (Իլյիչեւեց, Ուկրաինա), Արա Հակոբյան (Իլյիչեւեց, Ուկրաինա), Էդգար Մանուչարյան (Այաքս, Հոլանդիա), Ռոբերտ Զեբելյան (Կուբան, Ռուսաստան), Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ), Տիգրան Ղարաբաղցյան (Փյունիկ)

Փաստորեն` 24 անդամներից 7-ը ներկայացնում են «Փյունիկը», բացի այդ մյուս թեկնածուներից շատերը նախկինում հանդես են եկել «Փյունիկում»: