A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԿՐԱՄՆԻԿԸ ՄՐՑԱՄԱՐՏ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը մայիսի 4-6-ը Երեւանում կհանդիպի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այժմ ճշտվում են, թե կոնկրետ որտեղ են կայանալու հանդիպումները:
Հավանական է, որ հայտնի գրոսմայստերները հանդիպեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, որտեղ անցկացվել են մի շարք միջազգային հանդիպումներ:
Ավելացնենք, որ Արոնյանը եւ Կրամնիկը կանցկացնեն 2 պարտիա, որոնցից յուրաքանչյուրում նրանց կտրամադրվի 25 րոպե ժամանակ` գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: