A
A
Մասիսում կոյուղու հոտ է տարածված. «Երկիր Ծիրանի»-ի ահազանգը
27.09.2017թ. «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, եղել են Մասիս քաղաքում, որտեղ համատարած գարշահոտություն էր տիրում: Բնակիչները նշում էին, որ քաղաքում մի քանի ամիս է ինչ կոյուղու հոտ է տարածված: Տվյալ խնդրի պարզաբանման նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Բնապահպանության և Առողջապահության նախարարություններին հարցում է ուղղել: