Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել

Պաշտոնական
ab0919989370cc0d0ebeaf637578bf06

ՀՀ արդարադատության նախարարության գործունեության տարեկան հաշվետվությունը (2016 թվականի սեպտեմբեր-2017 թվականի սեպտեմբեր) ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՆԱԽԱԳԾԵՐ  Գործող կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ՀՀ արդարադատոթյան նախարարության կողմից մշակվել են մի շարք իրավական ակտեր, որոնք պայմանավորված էին ինչպես նոր փոփոխված Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք ոլորտներում իրավական կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ: Կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում մշակվել են` 1. Նախագծեր, որոնք բխում են Սահմանադրությունից և նախատեսված են ՀՀ Նախագահի 2016 թ. փետրվարի 10-ի թիվ 170-Ա հրամանագրով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա և 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 359-Ա որոշումներով. ա) Ազգային ժողովի կողմից ընդունված`

  1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք (2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից), որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի  լիազորությունները, գործունեության կարգը, երաշխիքները:
  2. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք (2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից), որով սահմանվել է կուսակցությունների իրավական կարգավիճակը, կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, իրավունքների և պարտականությունների, գույքի ձևավորման, դրա աղբյուրների, ֆինանսական գործունեության և այլ հարցերը:
  3.  «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք (2016 թվականի դեկտեմբերի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից), որով սահմանվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները և այլ հարցեր: 
  բ) մշակման կամ լրամշակման գործընթացում գտնվող նախագծեր` 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի լրամշակում.Նախագծով նախատեսվել է՝ Երևան քաղաքում մեկ դատարանի ստեղծում, դատարանների նախագահների գործերի նվազեցման թույլատրելի չափի նվազեցում, դատավորների թվի օրենքով այլևս չամրագրում, դատավորների թեկնածուների համար առնվազն երկու օտար լեզուների իմացություն, Սահմանադրական դատարանի, ՀՀ մասնակցությամբ գործող դատարանների նախկին դատավորների դատավոր դառնալու պարզեցված ընթացակարգերի ամրագրում, ամրագրվել են դատական իշխանության ներքին անկախության երաշխավորման անհրաժեշտ կառուցակարգերը:  Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման կապակցությամբ նախագիծը կրկին ներկայացվելու է Աժ: Նախնական գնահատմամբ նախագիծը հոկտեմբերին կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի լրամշակում. Նախագծով սահմանվել են Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության, դատավորի լիազորությունների դադարեցման,  կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման, պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցի լուծման և մի շարք այլ հարցերի նոր կարգավորումներ: Նախնական գնահատմամբ նախագիծը հոկտեմբերին կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  2.  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակում. Նախագծով առաջարկվում է Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակել նաև հրապարակային մրցույթի միջոցով, սահմանվել է գլխավոր դատախազի ընտրության՝ Սահմանադրության համապատասխան կարգավորումներ, վերանայվել է դատախազների նշանակման, ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները՝ նախատեսելով օբյեկտիվ և թափանցիկ ընթացակարգեր: Օգոստոսի 10-ին նախագիծը ուղարկվել է Ազգային ժողով:
  3. «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակում. Նախագծի կարգավորումները միտված են նոր Սահմանադրության համապատասխանեցմանը, որով առավել հստակ թվարկված են անձնական ազատությունից զրկելու դեպքերը, ինչպես նաև նոր կարգավորում է սահմանվել արդար դատաքննության իրավունքի և  ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի վերաբերյալ: Նախագծի լրամշակված տարբերակը սեպտեմբերի 5-ին ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախնական գնահատմամբ նախագիծը մինչև սույն թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակում. Նախագիծը լրամշակվել և սույն թվականի հուլիսի 4-ին կրկին ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագծով սահմանվել է նորմատիվ իրավական ակտերի համակարգը, դրանց պլանավորման, մշակման, փորձաքննության, կարգավորման ազդեցության գնահատման, մեկնաբանման կանոնները, առկա կոլիզիաների լուծման  ուղիները և մի շարք այլ կարգավորումներ: Նախնական գնահատմամբ նախագիծը մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակը կներկայացվի 6-րդ գումարման Ազգային ժողով:
  5. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի լրամշակում. Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերով հատուկ հայցային վարույթ, դատական ակտի նախագիծ ներկայացնելու կարգավորումներ, կորպորատիվ վեճերով գործերի վարույթ, գործերի քննությանը տեսաձայնային մասնակցությունը կանոնակարգող կարգավորումներ, արտադատարանական հաշտարարության կարգով կնքված հաշտարարության համաձայնությունները հաստատելու վարույթ, ներմուծվել է նաև դատավարական փաստաթղթերի հանձնման վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ: Նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, սակայն զուգահեռաբար ընթանում են լրամշակման աշխատանքներ, ուստի` նախնական գնահատմամբ նախագծի լրամշակված տարբերակը մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը կներկայացվի  6-րդ գումարման Ազգային ժողով:
  6.  «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում. Նախագծում նոր կարգավորումներ են սահմանվել երեխայի որդեգրման, խնամատարության ինստիտուտի, ծնողական իրավունքներից զրկելու և մի շարք այլ հարցերի կապակցությամբ: Նախագիծը դրվել է շրջանառության մեջ:
  7. «ՀՀ Կառավարության մասին» ՀՀ օրենքի և կից օրենքների նախագծերի մշակում, որոնց նպատակը սահմանադրական նոր կարգավորումների իրացումն է և կառավարության գործունեության հարցերի հստակ կարգավորումը: ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 15-ի N 245-Ա որոշման համաձայն` նախագիծը  ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ է: Նախնական գնահատմամբ, մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը նախագիծը և կից փաթեթը կուղարկվի պաշտոնական շրջանառության:
Ավելին՝ այստեղ