Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԱՆԴԸ ՄԻԱՅՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ Է ՊԱՐՏՎՈՒՄ

Սպորտ

Լինարեսում ընթացող «Մորելիա-Լինարես» շախմատային սուպերմրցաշարի 2-րդ շրջանում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միայն ոչ-ոքիներ է խաղում: Հայ շախմատիստը իրար հետեւից ոչ-ոքի ավարտեց պարտիան համապատասխանաբար Սվիդլերի, Կառլսենի եւ Մորոզեւիչի հետ: 10-րդ տուրից հետո Արոնյանը Սվիդլերի հետ 5 միավորով բաժանում է 4-րդ տեղը:

Իսկ ահա մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում 6.5 միավորով ամրապնդվեց հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը այս տուրում պարտության մատնեց մինչ այդ իր հետ աղյուսակը գլխավորող Կառլսենին:

Ի դեպ, Անանդը ընթացիկ մրցաշարում պարտվել է միայն Արոնյանին: 5-րդ տուրում հայ գրոսմայստերին պարտվելուց հետո Անանդը բավական վստահ խաղ է ցուցադրում եւ արդեն հաղթանակի լուրջ հայտ է ներկայացրել: