Գերմանիայի դեսպանը կանխատեսել էր ընտրության արդյունքը (տեսանյութ)
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի կանխատեսումը իր երկրի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համարյա 100 տոկոս ճշտությամբ համընկավ։ Այսօր տեղեկացրեց Երևանի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտրությունները և դրանց ազդեցությունը աշխարհաքաղաքական զարգացումների վրա» թեմայով սեմինարի ժամանակ։ Բացի ԳԴՀ դեսպանից քննարկմանը որպես բանախոս մասնակցում էր 1998-2002թթ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանը ։ «Եվրոպական ինտեգրման, այսպես ասած,ամենակարևոր շարժիչը ֆրանս-գերմանականն է, և Ֆրանսիան, հանձինս նախագահ Մակրոնի, նոր գաղափարներ է առաջ քաշում։ Ով էլ հաղթեր՝ Շուլցը, թե Մերկելը, երկուսն եվրոպամետ են,երկուսն էլ ցանկանում են, որ Եվրամիությունը լինի ուժեղ։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընտրությունները գրանցել են դինամիկա»,-ասաց դեսպան Մաթիաս Քիսլերը։ Ինչ վերաբերում է «Այլընտրանք» կուսակցության ֆենոմենին, ապա, ըստ նրա, սա այն 13 տոկոսի քվեարկությունն է, որոնք դժգոհ են իշխանություններից, և այս կերպ արտահայտեցին իրենց կարծիքը։ Իսկ Աշոտ Ոսկանյանի խոսքով, վերջապես Բունդեսթագում կխոսեն այն մասին, ինչ խոսում էին փողոցում։ Մանրամասները՝ տեսանյութում