Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոգիստիկ կենտրոն՝«Շիրակ» օդանավակայանի տարածքում

Պաշտոնական
unnamed-1-1

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Իսրայել -Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորիի գլխավորած պատվիրակությանը: Առևտրային պալատի ներկայացուցիչները ՔԱԳՎ պետին ներկայացրել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման մտադրությունը, ձեռնարկած քայլերը և անհրաժեշտ միջոցառումների շարքը: ՔԱԳՎ պետը, ողջունելով Պալատի ներկայացուցիչների կողմից ձեռնարկած ծրագիրը, ներկայացրել է «Շիրակ» օդանավակայանի հնարավոր պոտենցիալը՝ իր պատրաստակամությունը հայտնելով կենտրոնի ստեղծմանն աջակցելուն:  Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Իսրայելից դեպի Հայաստան իրականացվող չվերթներին՝ քննարկելով նաև իսրայելական ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացման հնարավորությունը: Հիշեցնենք՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղին սկսել է շահագործել 2017 թվականի մայիսի 17-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ` հինգշաբթի և կիրակի օրերին: