Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն ընդունում է այն, ինչը մերժվել էր ԲՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
auKea3sdf_U

ԱԺ-ում այսօր քննարկվեց կառավարության նախագիծը՝ Հարկային օրենսդրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ առաջարկվում է ՀՀ մաքսային սահմանին ներմուծվող արտադրական նշանակության հումքի եւ մեքենա սարքավորումների համար ԱԱՀ չգանձել: Գաղափարն այն է, որ սահմանին չպետք է հարկվի դա, հնարավորություն պետք է տալ տնտեսվարողներին, որ ունենան լրացուցիչ շրջանառու միջոցներ, այն ներդնել տնտեսության շրջանառությունում եւ այն ԱԱՀ-ն, որ չի վճարվել սահմանին, կվճարվի պատրաստի ապրանքների իրացման փուլում: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ժամանակին ԲՀԿ-ն առաջարկում էր նման բան, բայց իշխանությունը կտրուկ դեմ էր. «Էդ ո՞նց եղավ, որ հիմա համաձայն եք, քաղաքական որոշում եք ընդունել, առաջ ասում էիք՝ 40 մլրդ-ը ո՞նց կլինի ուշ հավաքվի»: Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Կարեւոր է բյուջետային հնարավորությունները, մենք ունենք էական բարելավում հարկային եկամուտների: Կարծում եմ, դա շարունակվելու է նաեւ ապագայում եւ կկարողանանք ծածկել լրացուցիչ հավաքագրվող պետբյուջեի եկամուտների հաշվին»: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց. «Նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն ներկայացրել է նույնաբովանդակ նախագիծ: Էս կառավարությունը կարծես մանյակ է, թե այլ քաղաքական ուժ է ներկայացնում, անգամ ամենառացիոնալ նախագիծը իրենք պատրաստ չեն քննարկել: Հետո պտտվում են եւ բերում են մի ուրիշ վերնագրով»: Ավելին՝ տեսանյութով