A
A
Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցում գտնվող գործարանում
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Ռուսալ Արմենալ» գործարանի էլ.ենթակայանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 18:00-ին: Ենթակայանում այրվել է գեներատորն ամբողջությամբ: