Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սպորտ
2245

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր։ Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը զիջեց Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին եւ չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Եվրոպայի գործող չեմպիոն Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում։ Եզրափակչում կուբացի բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կպայքարի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ։ Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը։ ՀԱՕԿ