Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտում հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են. ԱԻՆ

Կարևոր լուրեր Պաշտոնական
nairit1-1

Կրակն ամբողջությամբ հսկողության տակ է

 Ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները:

21175250_1393721247392787_841863093_nԴեպքի վայրում հովացման աշխատանքները շարունակվում են, որոնց համար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաև «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները: Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության տակ: Տեղում հերթապահություն է սահմանվել:    

21244847_1393721987392713_1944390597_n

--------------------------------------------------

Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների: ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել: «Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից  բնակչության և շրջակա միջավայրի համար: Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար: ՀՀ ԱԻՆ