Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամբողջ ազգն է իմ պաշտպանը, ինձ հարձակվող է պետք. Արայիկ Խանդոյան

Քաղաքականություն
sasna-crer5

Քիչ առաջ՝ Սասնա ծռերի գործով նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանից հետաքրքրվեց. «Դուք պաշտպան ունե՞ք»։ Սասնա ծռեր խմբի անդամը պատասխանեց. «Ամբողջ ազգն է իմ պաշտպանը»։ Հետո ավելացրեց. «Ինձ պաշտպան պետք չէ, ինձ հարձակվող է պետք»։ Հիշեցնենք, այսօր նիստերի դահլիճ բերվեց Արայիկ Խանդոյանը, ում դեպքում լրացել է սանկցիայի ժամանակը, ինչը կիրառվել էր դատարանի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք դրսևորելու՝ ոտքի չկանգնելու համար։ Դատավորի որոշմամբ՝ չնայած կիրառված սանկցիաների ժամանակը չէր լրացել, դահլիճ բերվեցին նար Արեգ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը, Պավել Մանուկյանը։ Արտյուշ Գաբրիելյանը հարցրեց Պավել Մանուկյանին՝ ինքը ուզո՞ւմ է, որ շահերը պաշտպանի Ինեսսա Պետրոսյանը։ Պավել Մանուկյանը նշեց, եթե ինքը սանկցիայի տակ է, ինքը ասելիք չունի. «Երբ սանկցիայից կհանեք, ես կասեմ, թե ով է իմ պաշտպանը»։ sasna crer