Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան

Պաշտոնական
taron-1

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ աշխատանքներ տանել նախատեսված տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու համար: Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին, աշխատակազմի արտաքին կապերի և մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը, որի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ: