Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանի հարցում դատավորը դեմ է գնում ՔԿՎ որոշմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran-hayrapetyan

Կարո Եղնուկյանը «Սասնա ծռերի» գործով չի ուզում մասնակցել դատական նիստերին. այսօր «Հայացք» ակումբում փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց, որ Կարո Եղնուկյանը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՀՔԾ-ին, արդարադատության նախարարին այն մասին, որ իրեն որպեսզի իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում դատարան բերելիս ու պահման վայրում։ Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ դատական սանկցիա կա Կարո Եղնուկյանի նկատմամբ եւ նրան չպետք է ուղեկցեն դատարան, բայց Եղնուկյանին տեղափոխում են, անտեղի պահում նկուղում եւ հետ բերում: Ի պատասխան Եղնուկյանի դիմումի՝ Քրեակատարողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ դատական սանկցիայի առկայության պայմաներում Կարո Եղնուկյանը պարտավոր չէ ներկայանալ նիստին: Սակայն, միեւնույն է, դատավոր Ա. Գաբրիելյանը ցուցում է տալիս քրեակատարողական հիմնարկին, որ Եղնուկյանին տեղափոխեն դատարան:  Ավելին՝ տեսանյութով