Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դամասկոսում ՀՀ դիվանագետներն անվնաս են. ԱԳՆ

Պաշտոնական
agn-2

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը. Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Հիշեցնենք, Դամասկոսում օգոստոսի 20-ին միջազգային ցուցահանդեսի ժամանակ հրթիռակոծության հետեւանքով չորս մարդ էր զոհվել, կային նաև վիրավորներ: