A
A
Բաղրամյան պողոտայում ծառի բունն ուղղահայաց կիսվել է
Օգոստոսի 17-ին, ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զարուբյան փողոցում ծառը կոտրվել է, առկա է երթևեկելի գոտի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում ծառի բունն ուղղահայաց կիսվել է: Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը: