Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1-ին կիսամյակում Արցախից Հայաստան՝ 1677 երթ

Քաղաքականություն
gazel

2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950  երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը  աճել է 1109-ով (21 841 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ): 2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 239 156 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 227 739: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 17 147 ուղևոր, նախորդ տարվա 17 419  ուղևորի փոխարեն: Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են  166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:   Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն