Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս զինվորականը ջրահեղձ է եղել Սևանա լճում

Պաշտոնական
qnnchakan-komite-1

2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։ Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում  տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային  զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3  զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։   ՀՀ քննչական կոմիտե