Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում

Պաշտոնական
e2b123e268eacdbaa7fede754029b60f

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, 4 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է 25 հա  խոտածածկ տարածք և 4 հա անտառային տարածք:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն: -հայտնում է ԱԻՆ-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Արդեն 2 ժամ է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները քաղաքացիների , հիմնականում՝ Վայքի և Արտավան գյուղի բնակիչներով, չեն կարողանում մարել Արտավան գյուղի հարևանությամբ գտնվող եղևնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը: