Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շփման գոտում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն. ԱՀ ՊՆ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman-nkar-1

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն