Արևմտյան Հայաստանը վերաբնակեցվում է ադրբեջանցիներով (տեսանյութ)
Երևանի Պետական Համալսարանի պատմության շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացան Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, Արևմտյան Հայաստան կատարած այցելության ժամանակ:
«Առաջին անգամ չէ, որ մեր շրջանավարտներին դիպլոմները հանձնում ենք Արևմտյան Հայաստանում: Սա արդեն ավանդական դարձած հերթական այցելությունն էր՝ Կարս, Անի, Վան, Բայազեդ, Իգդիր... Նախ մի բան է, որ ապագա պատմաբանը քարտեզի վրա տեսնի, մի բան է տեսնել, շոշափել: Իսկապես ուխտի ենք գնում՝ մեր գերված եկեղեցիներին մեր հարգանքի տուրքը մատուցելու: Սա իր խորհուրդն ունի: Ուխտագնացություն պատմական հայրենիք, որը միգուցե կազատագրվի այս երիտասարդների, կամ իրենց հաջորդող սերունդների միջոցով»,- ասում է պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Նրա խոսքով Արևմտյան Հայաստանի եկեղեցիները հիմնականում անմխիթար վիճակում են: Թուրքերն ու քրդերը ոսկի են ման գալիս ու քանդում են մեր հուշարձանները և միայն Անիի Ամենափրկիչը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկված, ստիպված են հետևել վիճակին: Սուրբ Գրիգոր եկեղեցին որոշակի առումով վերականգնել էին, սակայն թուրքական ոճը խառնվել է հայկականին։ Իսկ Աղթամարի Սուրբ Խաչը վերածվել է թանգարանի:
Մեծ թափ են ստացել շինարարությունն ու մարդկանց վերաբնակեցումը, հիմնականում ադրբեջանցիների, որոնք գալիս են Նախիջևանի կողմից :
Ավելին՝ տեսանյութով