Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարծում, որ առաջիկա պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կաջակցի Ադրբեջանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
vtfnxvBrieg

Վերջին շաբաթների ընթացքում աննախադեպ իրավիճակ է՝ մենք տեսնում ենք լարված հարաբերություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի միջև, և դա դժվարացրել է ԱՄՆ-ի մանևրելու հնարավորությունը։ Այս մասին այսօր խոսել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։ Արդյունքում, ըստ քաղաքագետի, Սպիտակ տանը մեծ պառակտում է սկսվել։ Հայաստանը 2 գերտերությունների սրված իրավիճակից չի կարող շահել։ Քաղաքագետը անդրադարձավ նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններին՝ նշելով, որ եթե Բարաք Օբամայի վարչակազմը Իրանի դեմ վարում էր հավասարակշռված քաղաքականություն, ապա ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող  նոր պատժամիջոցները Իրանի դեմ գնալով լարում են հարաբերությունները։ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին նա նշեց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հավասարակշռված քաղաքականություն է վարել Հայաստանի  նկատմամբ, և եթե լինի նոր հայ-ադրբեջանական բախում, ապա չի կարծում, որ ԱՄՆ-ն  կաջակցի Ադրբեջանին։ Ավելին՝ տեսանյութով