Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհը թույլ չի տա, որ տեղի ունենա Հայաստանի ու Արցախի միացում. Արայիկ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
artak-sargsyan

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են նոր ու կոշտ փուլ, որը կարելի է անվանել նաև սառը պատերազմի դարաշրջան»,-այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց  Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը։ Նա մատնանշեց, որ Ռուսաստանը վտանգ է տեսնում ՆԱՏՕ-ի կողմից և դրանով է պայմանավորված Ռուսաստանի կողմից Ղրիմի վերադարձը, Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները, և դա կզգանք նաև Արցախի հետ կապված խնդրում։ Ա. Սարգսյանը նշեց,  որ Ռուսաստանն իր նավթային եկամուտները տեղաբաշխում է ԱՄՆ-ի գանձարաններում,և այսպիսի քաղաքականությունը ձեռնտու է ԱՄՆ-ին։ Հետո ներկայացրեց վիճակագրություն այն մասին, որ այդ նավթային  եկամուտները անցյալ տարի  կազմել  են 68 միլիարդ դոլար, իսկ այս տարի դրանք կազմում են 121 միլիարդ դոլար։ Այս ամենի հետ մեկտեղ ակադեմիկոսը նշեց նաև, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները նման են պայմանավորված թաքուն խաղի և որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին իշխանության են բերել ԱՄՆ ազգայնական ուժերը, ովքեր ուզում են վերականգնել ԱՄՆ-ի դիրքերն աշխարհում՝ որպես համար առաջին պետություն։ Իսկ այն հարցին, թե ինչ դրական  անդրադարձ կունենա Ռուս- ամերիկյան հարաբերությունների լարվածությունը  Ռուսաստանի դաշնակից երկրների վրա, Արայիկ Սարգսյանը պատասխանեց, որ դաշնակից երկրները կունենան մանևրելու և ընտրություն կատարելու հնարավորություն, թե որ կողմ գնան։ Իսկ այդ ճանապարհները 3-ն են՝ Ամերիկա, Ռուսաստան և Եվրամիություն։ Արցախի հակամարտության հետ կապված հարցում նա նշեց, որ անկախ ամեն ինչից աշխարհը թույլ չի տա, որ տեղի ունենա  Հայաստանի ու Արցախի միացումը։ Ավելին՝ տեսանյութով