Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին փորձում է հրկիզել իր ավտոմեքենան

Պաշտոնական
ae7784de9a487ae4d9de6d9d1ca89663

Օգոստոսի 3-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ford» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացին բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնում է հրկիզել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Պարզվել է, որ Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ո.-ը ցանկացել է հրկիզել իր ավտոմեքենան. վերջինս տեղափոխվել է Ավանի ՈԲ: