Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա կիրառված արգելանքըհանվել է

Պաշտոնական
MIP

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացինտեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունըբռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է բողոքիքննարկման ընթացակարգ: Իրավասու պետական մարմնի հետ կատարված համատեղ աշխատանքներիարդյունքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմիցորոշում է կայացվել քաղաքացու դրամական միջոցների վրա դրված արգելանքըհանելու մասին: Իրազեկում. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

  • հաշմանդամներին.
  • ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամնրանց մահվան դեպքում` ընտանիքներին.
  • առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառվածվնասների հատուցման համար.
  • ալիմենտային պարտավորությունների համար.
  • որպես պետական նպաստ.
  • վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատողանձանց` որպես փոխհատուցում.
  • տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման,պրոթեզավորման և նրա խնամքի համար.
  • աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:
  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ