Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿԸ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Սպորտ

Մոսկվայում մեկնարկեց շախմատի «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարը, որի անդրանիկ տուրում հայ առաջատար գրոսմյաստերները այնքան էլ հաջող հանդես չեկան:

A1 խմբի ֆավորիտ Վլադիմիր Հակոբյանը սեւերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի 45-րդ շախմատիստ Վալերի Պոպովի հետ: Ոչ-ոքի խաղացին նաեւ Կարեն Ասրյանը, Զավեն Անդրեասյանը: Իսկ ահա Աշոտ Անաստասյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը պարտություններ կրեցին: Միակ հաղթանակը տոնեց Արտաշես Մինասյանը, որը սեւերով պարտության մատնեց ուկրաինուհի Կատերինա Լահնոյին:

2-րդ տուրում Մինասյանը սպիտակներով կմրցի Մոլդովայի ուժեղագույն շախմատիստ Վիկտո Բոլոգանի հետ: Վլադիմիր Հակոբյանը նույնպես սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Էլտաջ Սաֆարլիի հետ:

A2 խմբում հայ շախմատիստներից հաղթանակներ են տոնել Տիգրան Նալբանդյանը, Դավիթ Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Բենիամին Գալստյանը: Պարտություններ են կրել Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Էլինա Դանիելյանը, Արթուր Չիբուխչյանը, Արսեն Եղիազարյանը, Հրանտ Մելքումյանը: