A
A
Պուտին․ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է լքեն Ռուսաստանը (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքը եթե նույնիսկ փոխվի, ապա դա կլինի ոչ շուտով։ Այդ մասին գրում է TACC-ը: «Մենք բավականին երկար սպասել ենք, որ գուցե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր էինք տածում, որ իրավիճակը կփոխվի։Մենք պետք է ցույց տանք, որ մենք նույնպես ոչինչ չենք թողնի առանց պատասխանի»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ 755 դիվանագետներ պետք է հեռանան երկրից, և դա նկատելի կլինի ամերիկյան կողմի համար։