A
A
Սևանի հանրային լողափում նավակ է շրջվել.
Հուլիսի 30-ին, ժամը 18:47-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում նավակը շրջվել է, իսկ քաղաքացիները հայտնվել են ջրում: Ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացիներին և ջրից հանել, այնուհետև մոտեցրել ափին՝ Ա. Ն.-ին (ծնված 1990թ.), Հ. Մ.-ին (ծնված 1990թ.), Ս. Ա.-ին (ծնված 1991թ.), Ռ. Ա.-ին (ծնված 2003թ.) և Գ. Բ.-ին (ծնված 1989թ.): ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն