Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՇԵԼ ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆԸ` «ՆԱՆՏԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում 1996թ. հանդես եկած ֆրանսահայ Միշել Տեր - Զաքարյանը գլխավորել է Ֆրանսիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Նանտ» ակումբը: Այս ակումբում հանդես եկած Տեր- Զաքարյանը փոխարինել է օրերս պաշտոնանկ եղած Ժան Էոյին: Անցած շաբաթ օրը «Նանտը» սեփական հարկի տակ 2:5 հաշվով պարտվել էր «Վալանսիենին» եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում:

Միշել Տեր - Զաքարյանը ընթացիկ մրցաշրջանում Էոյիի օգնականն էր, նշել է, որ «Նանտը» կարող է պահպանել տեղը ուժեղագույնների կազմում. «Մենք այնքան էլ չենք զիջում մյուս թիմերին եւ 2-3 հաջող ելույթներից հետո կհեռանանք վտանգավոր գոտուց»:

Շաբաթ օրը «Նանտը» սեփական հարկի տակ մրցելու է «Օսերի» հետ: