Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն կալանավորին տրամադրել է հետաքրքրող տեղեկատվությունը

Պաշտոնական
untitled_12.thumb_

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խախտել է տեղեկություն ստանալու իր իրավունքը:

Անձը երկրում հավատարմագրված և գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչությունների, մասնավորապես՝ դրանց իրավաբանական հասցեների, ինչպես նաև ղեկավարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել էԱրտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան տեղեկացվել է, որ հետաքրքրող տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, մինչդեռ անազատության մեջ գտնվող անձին արգելված է ունենալ համացանցից օգտվելու հնարավորություն:  Պաշտպանի միջամտությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է եղած գրագրությունը և համոզվել, որ կալանավորին  հետաքրքրող տեղեկատվությունը նրան չի տրամադրվել: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ  տեղեկատվությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է ուղարկել թղթային տարբերակով:    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ