Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը չի ցանկանում հեռանալ «Ռեալ Սոլթ Լեյքից»

Սպորտ
sport-movsisyan-25.07.

Ֆուտբոլային գործակալ Պատրիկ Մաք-Կեյբը, որը ներկայացնում է նաեւ Յուրա Մովսիսյանի շահերը, հայտարարել է, որ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից: «Ներկայումս մի քանի ակումբներ հետաքրքրված են Մովսիսյանի ծառայություններով, սակայն նա չի ցանկանում է լքել «Ռեալ Սոլթ Լեյքը»: Այնուամենայնիվ, մարզական առումով վատ չէր լինի, եթե նա փոխեր միջավայրը», - գործակալի խոսքերը մեջբերել է «The Salt Lake Tribune» թերթը: Ինչպես նշել է Պատրիկ Մաք-Կեյբը, Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիան», որը կարող էր դառնալ Երեւանի «Ալաշկերտի» մրցակիցը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում, ցանկացել է անվճար վարձակալել Յուրա Մովսիսյանին, սակայն պաշտոնական առաջարկ չի արել «Ռեալ Սոլթ Լեյքին»: Ինչ վերաբերում է միջավայրի փոփոխությանը, ապա գործակալը գտնում է, որ այդ դեպքում Յուրա Մովսիսյանը խաղալու ավելի շատ ժամանակ կստանա: Ինչպես նշում է թերթը, ֆուտբոլիստը ներկայումս լարված հարաբերություների մեջ է գտնվում «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Մայք Պետկեի հետ, որը վերջին ժամանակներին սկսել է ավելի քիչ վստահել հայազգի հարձակվողին: