Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ` 4-ՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ

Սպորտ

Վաղը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների ընտրական փուլի վիճակահանությունը: Նախքան վիճակահանությունը 51 երկրների հավաքականները բաժանվել են 5 զամբյուղների, իսկ Շվեդիան, որպես առաջնության կազմակերպիչ միանգամից իրավունք է ստացել մասնակցել առաջնությանը:

Հայաստանի հավաքականը 1.0 վարկանիշով հայտնվել է 4-րդ զամբյուղում, որտեղ ընդգրկված են նաեւ Ավստրիայի, Լատվիայի, Ուելսի, Իռլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Մակեդոնիայի, Վրաստանի, Ալբանիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: Մյուս զամբյուղներն ունեն հետեւյալ տեսքը.

1-ին զամբյուղ

Հոլանդիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Սերբիա, Չեխիա, Դանիա, Իսպանիա

2-րդ զամբյուղ

Ռուսաստան, Անգլիա, Խորվաթիա, Իսրայել, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ուկրաինա, Սլովակիա, Սլովենիա

3-րդ զամբյուղ

Թուրքիա, Հունաստան, Լեհաստան, Բելառուս, Նորվեգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Իսլանդիա, Բուլղարիա, Լիտվա, Մոլդովա

5-րդ զամբյուղ

Շոտլանդիա, Ղազախստան, Կիպրոս, Մալթա, Սան Մարինո, Ադրբեջան, Էստոնիա, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Ֆարերներ, Չեռնոգորիա

Հավաքականները բաժանվելու են 10 խմբերի (9 խմբում 5-ական հավաքական, եւս մեկում՝ 6 հավաքական): Եզրափակչի ուղեգիր կնվաճեն խմբերում 1-ին տեղ զբաղեցրած հավաքականները, ինչպես նաեւ 2-րդ տեղ զբաղեցրած լավագույն 4 երկրների թիմերը:

ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ վիճակահանությանը մասնակցելու է ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը: