Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Սպորտ

Իրանական Ահվազ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը զբաղեցրել է 1-3-րդ տեղերը:

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նման ցուցանիշ են ունեցել նաեւ Իրանի դրոշի ներքո հանդես եկող Մագհամի Էշանը եւ Մահյուբ Մորտեզը: Մրցաշարին մասնակցել են նաեւ Գեւորգ Հարությունյանը, Արման Հայրապետյանը, որոնք սակայն մրցանակային տեղի չեն արժանացել: Մրցաշարին մասնակցել է շուրջ 240 շախմատիստ: