ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐ ՉԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ի արդար խաղի (ֆեյր փլեյ) վարկանիշային աղյուսակում Հայաստանը 52 երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 35-րդ հորիզոնականը: Հայկական ակումբների եւ ազգային տարբեր տարիքային հավաքականների անցկացրած 33 հանդիպումներից հետո Հայաստանը վաստակել է 7. 694 գործակից, որը բավական ցածր արդյունք է:
Աղյուսակում կարեւոր դեր է խաղում, թե որքան դեղին եւ կարմիր քարտեր են ստացել ֆուտբոլիստները, ինչպես են իրենց պահել երկրպագուները, մարզիչները, ֆուտբոլիստները:
Արդար խաղի աղյուսակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Շվեդիան, որին հաջորդում են կրկին հյուսիսային Եվրոպան ներկայացնող Դանիան, Նորվեգիան եւ Ֆինլանդիան:
Ի դեպ, ապրիլի 30-ին ՈւԵՖԱ-ն կամփոփի 2006-07թթ. արդար խաղի աղյուսակը: Եթե Շվեդիային հաջողվի պահպանել առաջին տեղը, ապա ՈւԵՖԱ-ն այս երկրին լրացուցիչ մեկ տեղ կհատկացնի ՈւԵՖԱ-ի գավաթի 2007-08թթ. խաղարկությունում: