Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԸ «ԱԷՐՈՖԼՈՏՈՒՄ»

Սպորտ

Փետրվարի 14-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտի միջազգային մրցաշարը: A1, A2, B եւ C Խմբերում հանդես կգան մի շարք հայ շախմատիստներ:

A1 խմբում ամենաբարձր վարկանիշն ունի Վլադիմիր Հակոբյանը, որը վերջերս հաջողության հասավ Ջիբրալթարի մրցաշարում: Հակոբյանի հետ միասին A1 խմբում հանդես կգան նաեւ մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը: A1 խմբի մրցաշարի կմասնակցի 84 շախմատիստ, որոնց գերակշռող մասը գրոսմայստերներ են:

A2 խմբում հանդես կգան ավելի ցածր վարկանիշ ունեող 143 շախմատիստներ: Հայ շախմատիստներից այստեղ ելույթ կունենան Արսեն Եղիազարյանը, Դավիթ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Նալբանդյանը, Արա Մինասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգարն Քոթանջյանը, Դավիթ Կարաթորոսյանը, Դավիթ Քալաշյանը, Ավետիք Գրիգորյանը, Բենիամին Գալստյանը, Արթուր Չիբուխչյանը, Էլինա Դանիելյանը:

Հայաստանը իր ներկայացուցիչները կունենա նաեւ B եւ C խմբերում:

Ավելացնենք, որ մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրերից, որոնք կանցկացվեն շվեյցարական համակարգով: