Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ անել, եթե տիեզերանավը հանկարծ վայրէջք է կատարել Հայաստանում. օրենքի նախագիծ

Քաղաքականություն
plane

Կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն կտալ 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ համաձայնագրի՝ կոչ է արվում պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում տիեզերագնացներին ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն ու ապահովել տիեզերագնացների շուտափույթ և ապահով վերադարձը, ինչպես նաև տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը: ՀՈԴՎԱԾ 1-ով, օրինակ, սահմանվում է. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը տեղեկություն է ստանում, կամ երբ պարզում է, որ տիեզերանավի անձնակազմը վթարի է ենթարկվել կամ բախվել է աղետային իրավիճակի կամ արտակարգ կամ չնախատեսված վայրէջք է կատարել իր իրավազորության ներքո գտնվող տարածքում կամ միջազգային ջրերում կամ որևէ պետության իրավազորության ներքո չգտնվող ցանկացած այլ վայրում, անհապաղ` ա) տեղեկացնում է տիեզերք արձակող մարմնին կամ, եթե չի կարող պարզել, թե ով է տիեզերք արձակող մարմինը, և անհապաղ կապ հաստատել նրա հետ, իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով հրապարակային հայտարարություն է անում. բ) տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իր տնօրինման տակ գտնվող կապի բոլոր համապատասխան միջոցներով անմիջապես պետք է տարածի այդ տեղեկությունը: Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Նախագիծը կներկայացնի Տրանսպորտի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: