A
A
Լիոնը հայ քաղաքապետ ունի
Ժորժ Քեփենեկյանը ֆրանսիական Լիոնի նոր քաղաքապետն է: Լիոնի քաղաքային խորհուրդը երեկ այդ պաշտոնում ընտրել է հենց հայ թեկնածուին: Խորհրդի 72 անդամից նրա թեկնածության օգտին քվեարկել է 49-ը: Քեփենեկյանի թեկնածությունը առաջադրել էր քաղաքի նախկին ղեկավար Ժերար Քոլոմբը, ով մայիսին նշանակվել էր ներքին գործերի նախարարի պաշտոնում։ Դեռ վաղ տարիքից անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Մասնագիտությամբ վիրաբույժ -ուրոլոգ է, հայ գաղթականների որդի։