ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱՓՈԽՎԵ՞Լ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանագահ Ռաուֆ Ալիեւը Azerisport-ին սենսացիոն հարցազրույց է տվել, նշելով, որ Ադրբեջանում շատերը վախենում են մրցել Հայաստանի հետ, այդ իսկ պատճառով ցանկանում են «Եվրո-2008»-ի շրջանակներում կայանալիք հանդիպումները անցկացնել չեզոք դաշտում: «Շատերը կարծում են մենք ունենք ուժեղ հավաքական, սակայն ես այդպես չեմ կարծում: Ահա օրերս անգույն ոչ-ոքի խաղացինք Ուզբեկստանի հետ եւ ուրախանալու բան չունենք»:
Ալիեւի կարծիքով` Հայաստանի հետ մրցավեճը Բաքվում կարելի է անցկացնել, թե չհնչի Հայաստանի հիմնը եւ չբարձրացվի դրոշը: ԱՖՖ-ի փոխանագահի այս հարցազրույցը ամբողջովին հակասում է մինչ այդ ֆեդերացիայի քարտուղար Ֆուդա Ասադովի հնչեցրած այն կարծիքներին, որոնց համաձայն` Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են մրցել միայն չեզոք դաշտում: