Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարությունը հավանություն կտա հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին

Քաղաքականություն
Armenian__Russian_flags_in_Gyumri

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում հավանություն կտա 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախա­ձեռ­նությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
  Օրենքի նախագիծը ենթադրում է.  Վավերացնել 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը: Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա: