Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի առաջիկա օրերին

Հասարակություն
656466ae41c0da5deb09f97c84449d70

ԱԻՆ-ը զգուշացնում է Հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում`

Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.80C (1983 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`     11.50C (1977 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: