Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան շրջվել է. տուժածի վիճակը ծանր է

Պաշտոնական
download1

Հուլիսի 16-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MZ 166 պետհամարանիշի (վարորդ՝ 1940 թ. ծնված Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: